Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՀՅԴ Բիւրօն իր եւ դաշնակցութեան ամբողջ ընտանիքի անունից ջերմօրէն շնորհաւորում է «ԱԼԻՔ» օրաթերթի 90-ամեակը: Մեր երախտագիտութեան խօսքն ենք յղում «ԱԼԻՔ»-ի խմբագրակազմերին ու աշխատակիցներին, որոնց տքնաջան աշխատանքի շնորհիւ «ԱԼԻՔ»-ը 9-ը երկար տասնամեակներ անխափան հասել է իրանահայ ընթերցողին՝ նրան փոխանցել ՀՅԴ գաղափարախօսութիւնն ու ազգային-քաղաքական դիրքորոշումները:
«ԱԼԻՔ»-ը նաեւ առաջատար դիրքերում եւ մնայուն հեւքով արձագանգել է մեր մշակութային, կրթական ու հասարակական հաստատութիւնների գործունէութեանը՝ բարձր գնահատելով դրանց դերը համայնքի կենսունակութեան մէջ:
Իր բազմամեայ լրատւական-հրատարակչական գործում «ԱԼԻՔ»-ը շաղկապել է Հայրենիքն ու Սփիւռքը՝ այդ թւում իրանահայ համայնքը, խթանելով միմեանց ճանաչման գործին եւ միեւնոյն ազգի անբաժանելի մասնիկը հանդիսանալու ընկալմանը:
Առաւել, «ԱԼԻՔ»-ը մշտապէս ջատագովն է եղել Իրան-Հայաստան փոխադարձ ճանաչողութեան մակարդակի բարձրացմանն ու բարեկամութեան խորացմանը:
«ԱԼԻՔ»-ին մաղթում ենք բեղուն կեանք եւ ՀՅԴ ազգային նպատակների ու գաղափարախօսութեան իրագործմանն ուղղւած արդիւնաւէտ գործունէութիւն:
ՀՅԴ ԲԻՒՐՕ