| 
                            Փոխարժեքներ
                                                        30 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 | 
| EUR | ⚊ | € 445.68 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7923 | 
| GBP | ⚊ | £ 505.75 | 
| GEL | ⚊ | ₾ 140.96 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  4 տարի առաջ - 2021-03-29 15:07
            4 տարի առաջ - 2021-03-29 15:07  
         
                
            Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մանկապարտեզի տնօրենն, ըստ իր ցանկության կամ չիմացության հետևանքով, ընտրել և ընդունել է որևէ արտահերթություն չունեցող 12 երեխա, որոնք 50-րդ, 47-րդ, 16-րդ և այլ հերթագրման համարն են ունեցել ՝ չպահպանելով երեխաների ընդունելության համար սահմանված կարգը և հերթագրման հաջորդականությունը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Շենգավիթի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը:
«Նրանք ընդունվել են մանկապարտեզ միայն տնօրենի հայեցողական հրամանով, քանի որ «Մանկապարտեզ հերթագրման համակարգ» ծրագիրը թույլ չէր տա ընդունել այդ երեխաներին։ Արդյունքում՝ այլ 12 (հնարավոր է նաև ձեզնից յուրաքանչյուրի) երեխա զրկվել է մանկապարտեզ հաճախելու իր հերթի հնարավորությունից, իրավունքից։ Բացի այդ, մանկապարտեզ են հաճախել երկու աշխատակցի երեխա, որոնց արտահերթության հայտը մերժված է եղել։ Այսպիսով, դեռ կան տնօրեններ, ովքեր փորձում են օրենքը շրջանցելով աշխատել», - նշել է նա՝ տեղեկացնելով, որ խնդիրը լուծված է, վաղաժամկետ լուծվել է ժամկետային աշխատանքային պայմանագիրը: