Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
44-օրյա պատերազմի ժամանակ համայն հայությունը ավելի քան 170 մլն դոլլար նվիրատվություն էր հատկացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի: Փաշինյան ապիկար կառավարման արդյունքում, որը պարուկանում է նաև հանցագործության տարրեր, օրեցօր հեղինակազրկվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
Հիմնադրամի հաշիվներից 8մլն դոլլարի կանխիկացման և դրա անհայտ ու հանցավոր եղանակով մսխման կասկածը երկար ժամանակ է, որ մամուլի ուշադրության կենտրոնում է, որտեղ մեղադրանքներ են հնչեցվում Անդրանիկ Քոչարյանի և կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների հասցեին: Սակայն գլխավոր խայտառակությունը կայանում է նրանում, որ բարեգործության նպատակով հավաքված գումարները մուտքագրվել են պետական բյուջե և ծախսվել անհայտ ուղղություններով:
Այդ կապակցությամբ ՀՀ նախագահ Ա. Սարգսյանը կարծիք է հայտնել, որ պետք է համոզիչ հաշվետվություն ներկայացվի և կառավարության կողմից այդ գումարը հետ վերադարձվի հիմնադրամ:
Մարտի 15-ին տեղի է ունեցել Հայաստան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստ:
Այդ նիստի կապակցությամբ հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի, մարտի 15-ին կայացած «Հայաստան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստում աուդիտ իրականացնող ընկերությունը չի ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված հաշվետվությունը 52 միլիարդ դրամի վերաբերյալ, քանի որ այդ հաշվետվություններում չկա մանրամասն նկարագրություն վերոնշյալ գումարի վերաբերյալ։
Ի դեպ, Հոգաբարձուների խորհրդի նիստում Փաշինյանն ասել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերված գումարները հոսող ջուր է, որը խառնվել է ընդհանուր ջրին, որը առվակից հոսել է և խառնվել ընդհանուր ջրին, և մենք չենք կարող ասել, թե որը ուր է գնացել։ Պարզվում է, որ կառավարության կողմից ծախսված «կոյուղաջրերում» զգալի մաս են կազմել պարգևավճարները: Օրինակ ՊԵԿ աշխատակիցների 2020-ի հոկտեմբերի պարգեւավճարների գումարը չափը 496 մլն դրամ է կազմել, նոյեմբերին՝ 474 մլն, իսկ դեկտեմբերին՝ 1.3 մլրդ դրամ: Հիմնադրամի միջոցները ՀՀ կառավարության կողմից վատնելը դատապարտել են ԱՀ առաջին և երկրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Արկադի Ղուկասյանը՝ առաջարկելով այն ձևակերպել որպես կառավարության պարտք հիմնադրամին:
Հիմնադրամի հաշվին կատարած ծախսերը կասկածի տակ են առնվել նաև զոհված զինծառայողների հարազատների «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության անդամները, ովքեր բացատրություն են պահանջել պահեստազորայիններին սննդով ապահովելու համար իբր հատկացված 4,5 միլիարդ դրամի համար:
Համահայկական հիմնադրամի շուրջ ստեղծված այս խայտառակ բացահայտումներ վերջին օրերին Փաշինյանը ուզում է քողարկել, այս անգամ օգտվելով Արցախի գործոնից՝ այդ նպատակով օգտագործելով լայն ժպիտով օգտագործվելու պատրաստ Արցախի իշխանություններին:
Մարտի 26-ին կայացած ՀՀ և ԱՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում հայտարարվեց, որ Արցախում բնակարանաշինության և ենթակառուցվածքների վերականգնման համար հատկացվելու է 110 մլրդ ՀՀ դրամ: Ծրագիրը կիրականացվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով:
Վերջին երկու օրերին Արցախի իշխանությունների մասնակցությամբ Հայաստանում տեղի ունեցող բեմական արարները այլ բան չեն, քան նախորդ ամիսներին տեղի ունեցած հանցագործությունների կոծկման փորձ: Փաշինյանը Արցախի պատասխանատու մարմինների ղեկավարներին հրավիրելով, նրանց հետ իբր լուրջ հարցեր քննարկելով, միմյանց հանդեպ դրվատանքի ու գովեստի խոսքեր շռայլելով, ինչպես նաև, տարբեր դիրքերով նկարվելով ու նկարահանվելով, հաջողեց հանցագործությանը մեղսակից դարձնել այս անգամ Արցախի իշխանություններին: Հանցագործները վաղ թե ուշ պատժվելու են, իսկ նրանց պարտակման մեջ դերակատարները ևս նստելու են գլխավոր հանցագործի կողքին: