կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-26 14:06
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը ավելի շուտ է գնալու, քան թե ես՝ այս տարածքից․ Արամ Հարությունյանին բերման ենթարկեցին իր գրասենյակից

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին բերման ենթարկեցին իր գրասենյակից՝ հայտնում է Yerkir.am-ը։

Ոստիկանները փորձում էին ազատել նրա գրասենյակի զբաղեցրած տարածքը, ինչին ի պատասխան Արամ Հարությունյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը ավելի շուտ է գնալու, քան թե ինքը՝ այդ տարածքից։

«Կառավարության ղեկավարը, որը մեր ժողովրդի թշնամին է, որը դավաճան է․․․ դուք, որ պաշտպանում էիք դավաճանին, կոպիտ ձևով բերման էիք ենթարկում ցուցարարներին, հիմա եկել եք այստեղ։ Պետք է հայրենիքը սիրել ու չպաշտպանել դավաճանին, դուք հիմա պաշտպանում եք դավաճանին։ Ձեր պարտականությունն է երկիրը թշնամիներից, դավաճաններից պաշտպանելը, ոչ թե հակառակը։ Երեկ ձեր աշխատավարձը բարձրացրել են, այսօր եկել եք այստեղ՝ ինձ տարածքից հանելու։ Դուք կատարում եք թիվ 1 դավաճանի հրամանը, որը ընտրություններից առաջ ուզում է մեզ գրասենյակից հանել»,-հայտարարեց Արամ Հարությունյանը։

Նա պատռեց ոստիկանների ներկայացրած փաստաթուղթը, որի հիմքով եկել էին իր գրասենյակ։ Ոստիկաններն ասացին, որ դա հանցագործություն է և բերման ենթարկեցին Արամ Հարությունյանին։

Խնդիրն այն է, որ Արամ Հարությունյանի կուսակցության գրասենյակը 2001 թ-ից այդ տարածքում է վարձակալությամբ։ Ժամկետը լրացել է, հետո դիմել են, որ պայմանագիրը երկարացնեն, բայց պայմանագիրը չեն երկարացրել երկար ժամանակ, անընդհատ, բոլոր քաղաքապետների ժամանակ։ Հարությունյանն ասաց, որ այս իշխանությունների ժամանակ էլ փորձել են դիմել, բայց նույնիսկ հեռախոսը չեն վերցրել։

Արամ Հարությունյանը նաև հաստատեց, որ վարձ չեն տալիս, քանի որ տանիքը կաթում է, իսկ իրենք արդեն 20 տարի է այդտեղ են՝ 7 հարկանի շենքի 8-րդ հարկում, տանիքի տակ։

Քաղաքապետարանը, նրա խոսքով, առանց իրենց զգուշացնելու, դիմել է դատարան, դատին իրենց չեն կանչել, դատարանը որոշում է կայացրել իրենց այստեղից հանելու։

Մանրամասն՝ տեսանյութում․