կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-18 13:20
Հասարակություն

Տաթևիկ Ռևազյանը երեք օրով մեկնում է Բրյուսել

Տաթևիկ Ռևազյանը երեք օրով մեկնում է Բրյուսել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տաթեւիկ Ռեւազյանին Բելգիայի Թագավորություն գործուղելու մասին որոշում է ստորագրել:

Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանին 2019 թվականի նոյեմբերի 19-21-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ Եվրահանձնաժողովի օդային անվտանգության կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով:

2. Տաթեւիկ Ռեւազյանի` Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը (օրապահիկ, գիշերավարձ, ճանապարհածախս՝ Երեւան-Բրյուսել չվերթ) կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով հաստատված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից կատարվող «9004. Աջակցություն քաղաքացիական ավիացիայի բնագավառում վերահսկողության եւ կանոնակարգման ապահովմանը» ծրագրի «11001. Քաղաքացիական ավիացիայի բնագավառում վերահսկողության եւ կանոնակարգման ապահովում» միջոցառման գծով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Տաթեւիկ Ռեւազյանի՝ Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»: