Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը շատ կցանկանար, որ «կլասիկ պատգամավորը»` Էդմոն Մարուքյանը, նախքան «լայվ» մտնելը զանգեր իրեն, որովհետև մինչ Մարուքյանն ուղիղ եթերում էր, իրենք հարց էին լուծում:
Ւնչ վերաբերում է Մարուքյանի «սիրունիկ աղջիկ» արտահայտությանը, նա լրագրողներին հայտնեց, որ դրանից չի վիրավորվել, մի քիչ ծիծաղել է, «մանավանդ, որ «Արմքոմեդի»-ն էլ հետաքրքիր բան էր պատրաստել»:
«Կարևոր է, որ Հայաստանում փոփոխություններ լինեն, որ մենք սովորենք՝ պաշտոնյան անպայման չէ, որ լինի շատ մեծահասակ մարդ, փորով, քաչալ, կոռումպացված: Այսինքն՝ մի քիչ սկսենք սովորել նոր կերպարին: Ես որևէ չափանիշի չէի համապատասխանում մինչև քաղավիացիա ընդունվելը, որովհետև ես այդ անձնավորությունը չէի, ու շատերը շատ դժվար են դա ընդունում: Մեծ տարբերություններ եմ զգում Հայաստանում և դրսում քննարկումների միջև: Երբ ես շփվում եմ միջազգային տարբեր կառույցների ղեկավարների հետ, լրիվ հակառակ feedback ունեմ իրենցից: Ընդհանրապես, չեն խոսում գեղեցկության մասին, որովհետև դա պրոֆեսիոնալ չէ: Նրանք թույլ չեն տա այդպիսի բան անել»,- ասաց Ռևազյանը: