|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Տիգրանակերտում և Ազոխի քարանձավում շարունակվում են պեղումները: Լրագրողների հետ զրույցում ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը տեղեկացրեց, որ և՛ Տիգրանակերտում, և՛ Ազոխում բազմաթիվ նոր գտածոներ են հայտաբերվել, որոնք ցուցադրվում են Ազոխի քարանձավին կից ցուցասրահում:
«Ազոխի քարանձավում պեղումներն իրականացնում է միջազգային գիտարշավը, որի կազմում ընդգրկված են հիմնականում անգլիացի, իսպանացի հնագետներ, իսկ Տիգրանակերտում մեր պատմաբաններն ու հնագետներն են աշխատում»,-ասաց նախարարը` հավելելով, որ ուսումնասիրությունների համար գումարները հատկացվում են պետական բյուջեից.«Տիգրանակերտի պեղումների համար գումարն ամբողջությամբ պետբյուջեն է տրամադրել, իսկ Ազոխի քարանձավի պեղումների համար հատկացումներ են կատարել թե՛ պետությունը, թե՛ տարբեր դոնորներ»:
Նշենք, որ պատմաբանները Տիգրանակերտը կոչում են այգիների մեջ թաղված սպիտակ քաղաք, որտեղ պեղումները սկսվել են 2004-ից: Այն իրականացվում է ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշվախմբի ղեկավար, պատ. գիտ. դոկտոր, Երեւանի պետական համալսարանի Մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանի ղեկավարությամբ: