|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Մարտի 16-ին Երևանի ավագանին քննարկելու է 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, որը ցույց է տալիս, թե նախատեսված գումարի ո՞ր մասն է հավաքագրվել, և հավաքվածի ո՞ր մասն է ծախսվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
«Առավել մանրամասն այս մասին կխոսեմ վաղը, սակայն մեկ թիվ պետք է ներկայացնեմ: 2020թ․ նախատեսված ծախսերի 36.5%-ը չի կատարվել, այն է, կատարողականը կազմել է 63.5%:
Սրանից վատ ցուցանիշ Երևանը չի արձանագրել երբևէ: Համեմատության համար ուսումնասիրեցի Վանաձորի և Գյումրու ծախսային կատարողականները և ցավով պետք է նշեմ, որ մայրաքաղաքի ցուցանիշները անգամ մոտ չեն հանրապետության երկրորդ և երրորդ քաղաքաների ցուցանիշներին։
Ըստ Բյուջետային համակարգի մասին ՀՀ օրենքի՝ համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը չհաստատվելու դեպքում համայնքի ղեկավարը դնում է հրաժարական տալու միջոցով իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը:
Եթե Երևանի ավագանին դակող մարմին չէ և պատասխանատվության նշույլ ունի համայնքի նկատմամբ, ապա վաղը պետք է մերժի կատարման հաշվետվությունը դրանից բխող բոլոր հետևանքներով»,- գրել է նա։