Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«2014 թվականին ՏՏ ոլորտի առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողովի կողմից, որպես ուսանող ստացել եմ կրթական պարգև «Լավագույն բակալավր» անվանակարգում։ Մրցանակաբաշխության ընթացակարգերի համաձայն մրցանակը հանձնում է պետության ղեկավարը։ 2014 թվականին այդ մրցանակը ինձ հանձնեց Սերժ Սարգսյանը։ Այսօր նույն մրցանակը հանձնում է Նիկոլ Փաշինյանը։
Մրցանակի հանձման վերաբերյալ կա նաև ռեպորտաժ, որից առանձնացված կտորները պարբերաբար տարածվել են տարբեր՝ այդ թվում նաև ՔՊ-ական շրջանակների կողմից։ Բայց դրա մասին չէ գրառումս։
Գրառումս այն մասին է, որ երբևէ ինձ թույլ չեմ տվել թաքցնել կենսագրությանս այդ էջը։ Երբևէ ինձ թույլ չեմ տա ուրանալ անցածս ճանապարհը։ Կարող եմ գործողություններս վերարժևորել, ընդունել, անցնել առաջ։
Ասեմ նաև, որ հպարտանում եմ այդ մրցանակովս, համարում եմ դա իմ ուսանողական հաջողություններից մեկը։ Շնորհակալ եմ նաև ռեպորտաժի համար, այն լավ հուշ է։ Հպարտանում եմ նաև, որ մրցանակս ստացել եմ պետության ղեկավարից, քանի որ քաղաքական բաղադրիչը այդ մրցույթում զրոական է։
․․․2012 թվականից ստանալով ընտրական իրավունք՝ մասնակցել թե նախագահական թե ԱԺ ընտրություններին՝ քվեարկելով բացառապես ընդդիմադիր թեկնածուների օգտին։ Ավելին․․․ պետական ինստիտուտի մասին պատկերացումներիցս ելնելով երբևէ ինձ թույլ չեմ տվել նախագահին հրապարակավ դիմել «իկ»-ով, չեմ թույլ տա նույնն անել վարչապետի նկատմամբ։ Ոչ մեկից վախենալու բան ունեմ, ոչ մյուսից, բայց այդպես եմ պատկերացնում պետության ներկայացուցչի նկատմամբ վերաբերմունքս։ Իդեպ, երբ իմքայլականները անհարգալից կերպով են անդրադառնում կուսակցությանս ղեկավար Մարուքյանին, կամ խմբակցության անդամներին, գայթակղությունը մեծ է այդ անդաստիրակ կեցվածքը անդրադարձնել իրենց քաղաքական պատասխանատուին՝ Փաշինյանին։ Բայց կարծում եմ պետք է խնայել նյարդերը և հարգալից վերաբերմունքի անհրաժեշտ կանոնները չխախտել, անկախ նրանից, որ դիմացինը իրենց բակի զրուցարանի («բիսեդկայի») բարքերը հասցնում է Ազգային Ժողով։
Պարզ է, որ երեկվա միջադեպի նման շատ միջադեպեր են դեռ լինելու ԱԺ-ում։ Պարզ է, որ փարիսեցիության դեպքերը որքան բացահայտվել են այդքան ավել դեռ կբացահայտվեն․․․ մեր ժողովուրդը շատ փորձությունների միջով է անցել, սա էլ կհաղթահարի»: