|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Ռուսական խաղաղապահ զորակազմի ինժեներական ստորաբաժանումները շարունակում են աշխատանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում հայտնաբերված պայթյունավտանգ առարկաների ոչնչացման ուղղությամբ: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
Ինչպես հաղորդվում է, վերջին մեկ օրում ռուս զինծառայողները 128 պայթյունավտանգ առարկա են ոչնչացրել, որոնց թվում՝ ականներ և տարբեր տրամաչափի հրետանային արկեր: Պայթյունավտանգ առարկաների ոչնչացումը տեղի է ունենում պայթեցման միջոցով՝ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումների պահպանմամբ:
Ամեն օր ականազերծման և վնասազերծման աշխատանքներին ներգրավվում են ռուսական խաղաղապահ զորակազմի 10 զինծառայող:
Ռուս խաղաղապահների աջակցությամբ՝ ռազմական գործողություններից տուժած շրջաններում շարունակվում է կենսական նշանակության ենթակառուցվածքների վերականգնումը: