Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիան դադարել է վիրավորել Ֆրանսիային և ԵՄ–ին, բայց հարաբերությունները շարունակում են մնալ փխրուն մինչև այնքան ժամանակ, քանի դեռ այն կոնկրետ քայլեր չի ձեռնարկել։ Բայց վիրավորանքներ այլևս չկան, և շփումը դարձել է էլ ավելի հուսադրող. այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը մարտի 2-ի ուշ երեկոյան կայացած խորհրդարանական լսումների ժամանակ։
Լը Դրիանը նշել է, որ թուրքական հետազոտական նավերի դուրսբերումը Կիպրոսի ջրերից Միջերկրական ծովի արևելյան մասում և Անկարայի ցանկությունը վերսկսել բանակցությունները Հունաստանի հետ երկարատև ծովային վեճի շուրջ, դրական նշաններ են:
«Բայց սա այնքան փխրուն է, քանի որ տարաձայնությունների ցանկը երկար է: Բայց մենք ցանկանում ենք առողջ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ», - ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը՝ մատնանշելով Լիբիայի, Իրաքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ տարաձայնությունները: «Գործողություն է անհրաժեշտ, և մենք սպասում ենք, որ այս գործողությունները կավարտվեն: Առայժմ սա պարզապես բառերով է»: