կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-22 23:53
Քաղաքական

Քաղաքացիական հագուստով անձանց կողմից բռնի կերպով ոստիկանություն տեղափոխված անչափահաս Ավետիս Ֆիշենքճեանը ազատ արձակվեց

Քաղաքացիական հագուստով անձանց կողմից բռնի կերպով ոստիկանություն տեղափոխված անչափահաս Ավետիս Ֆիշենքճեանը ազատ արձակվեց

Երևանում կայացած խաղաղ երթի ավարտից մեկ ժամ անց մայրաքաղաքի կենտրոնական փողոցինց՝ առանց ներկայանալու քաղաքացիական հագուստով անձինք մոտեցել և առևանգել էին ՀՅԴ ՀԵՄ-ի անդամ, Սիրիայից Հայաստան մշտական բնակության տեղափոխված, անչափահաս Ավետիս Ֆիշենքճեանին։ 

Yerkir.am-ի տեղեկություններով քիչ առաջ նա ազատ արձակվեց։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը նշել է, որ Ավետիսը բերման է ենթարկվել խուլիգանության կասկածով։

«Այս պահին նյութեր են նախապատրաստվում, որպեսզի 10-օրյա ժամկետում որոշվի քրեական գործ հարուցելու են թե ոչ։ Պետք է շեշտեմ, որ երեխային Արաբկիրի բաժին են բերել այնպես, կարծես թե նա ահաբեկիչ էր, կամ պատրաստվում էր ահաբեկչություն կատարել»,-ասաց Մելիքյանը։

Ավետիսն էլ նշեց, որ ամբողջ ճանապարհին իրեն չեն պատճառաբանել թե ինչու են տանում ոստիկանության բաժանմունք, միայն բաժանմունքում են տեղեկացրել, որ ինքը կատարել է խուլիգանություն՝ հավկիթներ է նետել ՀՔԾ շենքի ուղղությամբ։ 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր ընդդիմության երթի ավարտից մեկ ժամ անց՝ քաղաքացիական հագուստով անձինք առևանգել են ՀՅԴ ՀԵՄ-ի անդամ, անչափահաս Ավետիս Ֆիշենքճեանին: