Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլ Փաշինյանի ամենահայրենասիրական քայլը կլինի, եթե կամավոր դուրս գա ու հեռանա՝ ըստ Yerkir.am-ի ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը Ազատության հրապարակում քաղաքացիների հետ հանդիպմանը։
Շիրակը շենացնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը Վազգեն Մանուկյանը արձագանքեց՝ դա իր առաջի՞ն սուտն է, ուզենա էլ չի կարողանա։
«Ամբողջ այս ընթացքը ցույց տվեց, որ ինքը շատ վատ ղեկավար է, այսինքն, ինքը չի կարողանում կառավարել։ Ո՛չ բանակն է կարողանում կառավարել, ո՛չ պետությունն է կարողանում կառավարել»,-ասաց նա։
Վազգեն Մանուկյանը նկատեց, որ եթե մարդու ամբողջ ուշքն ու դարդն այն է, որ իշխանություն պահի, ուրեմն ինքը ինչ-որ պոպուլիստական քայլեր կարող է անել, բայց, ինքը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն արդեն դարձել է վտանգավոր մեր երկրի անվտանգության համար։
«Անցյալից դատելով՝ ես կարող եմ ասել, որ մարդը, որն ուժասպառ ձևով ամեն օր փորձում է իշխանություն պահել, և ո՛չ հարգված է ժողովրդի կողմից, ո՛չ հարգված է արտաքին աշխարհից, որևիցե օգուտ Հայաստանին բերել չի կարող»,-ասաց Մանուկյանը։
Անդրադառնալով դիտարկմանը, որ Գյումրիում, այնուամենայնիվ, գտնվեցին մարդիկ, ովքեր Փաշինյանին սատարելու խոսք ասացին, Վազգեն Մանուկյանն ասաց՝ իշխանությունն այդպիսի բաներ միշտ էլ կարողանում է կազմակերպել, դա դժվար չէ, և երկրորդը՝ միշտ էլ, ցանկացած ղեկավարի դեպքում, հասարակության մեջ կլինեն մարդիկ, ովքեր այդ ղեկավարին հարգանքով կվերաբերվեն, բայց խոսքը ընդհանուր ժողովրդի մասին է և նրա, ինչն ինքը անվանեց «էլիտա», այսինքն, բոլոր մասնագետները, բոլոր մտավորականները, բոլոր էն մարդիկ, ովքեր ամեն ինչ հասկանում են, որևիցե հարգանք նրա նկատմամբ չունեն։
Մանրամասն՝ տեսանյութում․