|
Փոխարժեքներ
07 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Նոր Զելանդիայում պատգամավոր Ռավիրի Ուայտիտին, որը խորհրդարանում ներկայացնում է մաորի աբորիգեն ժողովրդին, վռնդվել է նիստից փողկապ չկապելու պատճառով: Տղամարդը փոխարենը կրել է ավանդական «հեյ-տիկի» զարդերը. գրում է New Zealand Herald-ը:
Հանդիպման ընթացքում Ուայտիտին փորձել է հարց ուղղել խոսնակ Թրևոր Մալարդին, բայց նա պատասխանել է, որ հարցեր տալու իրավունք ունեն միայն փողկապ ունեցող խորհրդարանականները: Պատգամավորի՝ ելույթ ունենալու մի քանի փորձերից, ինչպես նաև բանախոսի հետ կատաղի վեճից հետո նրան դուրս են հրավիրել նիստերի դահլիճից:
Մաորի պատգամավորի կարծիքով՝ դա արվել է եվրոպական ոճին հետևել չցանկանալու պատճառով: Բացի այդ՝ նա փողկապն անվանել է «գաղութային սեղմօղակ»: «Ես երբեք չեմ հրաժարվի իմ մշակույթից»,- ասել է Ուայտիտին՝ հավելելով, որ Մալարդի որոշումը խախտում է բնիկ ժողովուրդների իրավունքները: