|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն վերադարձած քաղաքացին խնդրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի միջամտությունը հայրենիքում հիմնավորվելու համար աջակցության ծրագրերից օգտվելու հարցում։ ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ դիմումատուն հայտնել է՝ ՌԴ-ում ազատվել է պատժի կրումից և անմիջապես արտաքսվել Հայաստան, որտեղ բնակության վայր չունի և նոր կորոնավիուսային վարակով (COVID-19) պայմանավորված չի կարողանում նաև աշխատանք գտնել:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության համագործակցության արդյունքում քաղաքացին ընդգրկվել է ՀՀ վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագրում և ստանում է դրամական աջակցություն: