կարևոր
111802 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-20 17:15
Սփյուռք Հասարակություն

Թբիլիսահայերը օգնություն են բաժանել Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին

Թբիլիսահայերը օգնություն են բաժանել Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին

Թբիլիսահայերը օգնություն են բաժանել Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին։ Այս մասին հայտնում է Վրաստանի Հայ Համայնք կազմակերպությունը։

«Վիրահայոց թեմի, «Վրաստանի հայ համայնք» և «Միասին» հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ՝ «Հայարտուն» կենտրոնում կազմակերպած հումանիտար օգնությունը հոկտեմբերի 19-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տ. Կիրակոս եպս. Դավթյանի գլխավորությամբ և Թբիլիսիի հայկական մի քանի կազմակերպությունների ղեկավարների և անդամների մասնակցությամբ, բաժանվեց ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի 10 գյուղերում ժամանակավոր ապաստարան գտած 42 ընտանիքի: Թբիլիսահայերի կողմից ընտանիքներին փոխանցվեց գումար և անչափահաս երեխաներին՝ նվերներ:

Շնորհակալություն ենք հայտնում Վրաստանում ՀՀ դեսպանությանը հումանիտար օգնության տեղափոխմանն աջակցելու հարցում։

Օգնությունը շարունակական է:

Կոչ ենք անում բոլորին՝ միանալ մեզ»: