Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի սկսած պատերազմից Արցախում տուժած խաղաղ բնակիչների համար ամերիկահայ համայնքի հավաքած մարդասիրական բեռով «Քաթար էյրվեյզ» ավիաընկերության ինքնաթիռը հոկտեմբերի 19-ին՝ Երևանի ժամանակով ժամը 12:17-ին ժամանեց Հայաստան: Այդ մասին տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։
Ավելի վաղ կոմիտեն հայտարարել էր, որ նույն բեռը տեղափոխելու համար հոկտեմբերի 15-ին նախատեսված չվերթը չի կայանալու, ինչի առնչությամբ ավիաընկերությունը հիմնավոր պատճառ չէր նշել: Ավելի ուշ պարզվել էր, որ օդանավը պետք է անցներ Թուրքիայի օդային տարածքով, որը խոչընդոտներ էր հարուցել Հայաստան տեղափոխվող հումանիտար բեռի համար:
«Բեռնափոխադրումն ի վերջո հնարավոր դարձավ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և ԱՄՆ հայ համայնքի հետևողական ջանքերով, շուրջօրյա ու պահանջկոտ աշխատանքի շնորհիվ: Թուրքիայի կողմից նախորդ անգամ հարուցված խնդիրների մասին Քաղավիացիայի կոմիտեն տեղեկացրել է «EUROCONTROL»- աերոնավիգացիոն անվտանգության կազմակերպությանը, համագործակցել է ԱՄՆ հայ համայնքի հետ, «Քաթար էյրվեյզ» ավիաընկերության հետ: Այսօր արձանագրում ենք փաստը, որ մարդասիրական բեռ տեղափոխող ինքնաթիռն անցավ Թուրքիայի օդային տարածքով»,- նշել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: