|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ԱԺ-ի ինքնալուծարման մասին խոսելը վաղ է համարում: Այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ զրույցում Երևանի ավագանու ընտրություններում քվեարկելուց հետո:
Ըստ Բաբլոյանի` դա գործընթաց է, որը կապված է այն բանի հետ, որ քաղաքական ուժերը պետք է աշխատեն: «Արդեն ստեղծված են աշխատանքային խմբեր, որոնք պետք է աշխատեն օրենսդրական փոփոխությունների վրա: Երբ կիրականացվի այդ աշխատանքը, հետագայում նույն քաղաքական ուժերը կանդրադառնան այդ հարցին և իրենց որոշումը կընդունեն: Այսօր դեռ վաղաժամ է խոսել դրա մասին, որովհետև գործընթացը շարունակվում է»,- նշեց նա:
Հարցին` այս ընտրությունները ավելի լա՞վ են անցնում, քան նախորդները, ԱԺ նախագահը պատասխանեց. «Մենք ուրախ ենք լինում, երբ ընտրություններն ամեն անգամ ավելի լավ են կազմակերպվում: Ամփոփենք արդյունքներն այսօր, վաղը կանդրադառնանք հարցին, թե ինչպես են ընտրություններն ավարտվել և ինչպես են արդյունքներն ամփոփվել»: