Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը գրել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ինչպես գիտեք, ռազմական գործողությունների դադարեցումից անմիջապես հետո, հետպատերազմյան շրջանի սոցիալական խնդիրները մեղմելու նպատակով պետությունը տարբեր սոցիալական ծրագրեր է իրականացնում։
Զուգահեռաբար, լսել ենք ձեր կողմից բարձրացված տարբեր հարցեր/առաջարկներ, որպեսզի որևէ սոցիալական խումբ, ով այսպես թե այնպես, տուժել է պատերազմի հետևանքով, ոչ մի դեպքում դուրս չմնա պետության հոգածությունից, և քաղաքացին իմանա, որ պետությունը գնահատում և շնորհակալ է իր մատուցած ծառայությունների համար, ինչը չունի չափման միավոր..․
Այս միջոցառումը միտված է նույնականացնելու այն մարդկանց՝ բացառելով խտրականությունը, ովքեր հայրենիքին մատուցել են իրենց ծառայությունն առանց նախապայմանի՝ ռազմական գործողությունների հետևանքով ստանալով վիրավորում։
Սրանով չենք հավակնում լուծել պատերազմի հետևանքով այդ մարդկանց մոտ առաջացած բոլոր խնդիրները, սակայն ուզում ենք իրենք հաստատ իմանան, որ մենք ճանաչում ու բարձր ենք գնահատում յուրաքանչյուրի ծառայությունը մեր հայրենիքի նկատմամբ։
Արցախը ապրելու է ու կանգուն է մնալու բոլորիս ջանքերով!
Այսպիսով,
Ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած և այդ պատճառով բժշկական հաստատություններում բուժվող (բուժված) անձանց, ովքեր չունեն (կամ չեն ունենա) հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ, կտրամադրվի ֆիանանսական օժանդակություն։
Մասնավորապես․ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած վերոնշյալ խմբի շահառու հանդիսացողները (այսուհետ՝ շահառու) կստանան միանավագ՝ 500 000 դրամի չափով ֆինանսական օժանդակություն:
Սոցիալական ծրագրի շահառուների դիմումները կընդունվեն էլեկտրոնային եղանակով՝ փետրվարի 6-ից (անձնագրի, սոցիալական քարտի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալների մուտքագրումը պարտադիր է)։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն ընթացիկ տարվա ապրիլի 15-ն է:
Սոցիալական աջակցության գումարը կտրամադրվի բացառապես բանկային փոխանցման միջոցով՝ դրամական օգնության գումարը շահառուի քարտային հաշվին փոխանցելու եղանակով»։