|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ֆրանսիայում սպասվում է համազգային 3-րդ լոքդաունը: Կանխատեսումն առողջապահական ոլորտի մասնագետներինն է: Անցած շաբաթ Ֆրանսիայում սահմանվել են Covid-19-ի կանխմանն ուղղված խիստ միջոցառումներ, սակայն նոր վարակակիրների թիվը շարունակում է ավելանալ արագ տեմպերով:
Նիդերլանդներում էլ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների դեմ ցույցեր են անցկացվել, որոնք անկարգությունների են վերածվել: Ցուցարարները սուպերմարկետներ են թալանել, ջարդուփշուր արել խանութների ցուցափեղկերը, հրկիզել Ուրկում գտնվող Covid-19-ի թեստավորման կենտրոնը: Իրավապահները ջրցան մեքենա եւ արցունքաբեր գազ են կիրառել՝ բողոքավորիներին ցրելու համար: Ավելի քան 100 մարդ բերման է ենթարկվել: