|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 7-օրյա սուգ Է հայտարարել ավելի քան 1600 քաղաքացու կյանք խլած երկրաշարժի կապակցությամբ։ Նա գրառում է արել Telegram–ում։
«Յոթօրյա համազգային սուգ է հայտարարվել։ Մինչև փետրվարի 12-ի մայրամուտը ամբողջ երկրում և արտասահմանյան ներկայացուցչություններում կիջեցվի Թուրքիայի դրոշը», - գրել է Թուրքիայի նախագահը։
Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 05.17–ին Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Վերջին տվյալների համաձայն` մահացել է 1651, տուժել` ավելի քան 11 հազար մարդ։
Սիրիայի մի քանի շրջաններում նույնպես ավերածություններ են եղել, որոնք շուրջ 538 մարդու կյանք են խլել, տուժել են 1300-ը։ Ցնցումները զգացվել են նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։
Երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում 4 հայ է զոհվել` մայր ու որդի, ևս 2 հայ էլ` ամուսիններ, մահացել են Թուրքիայի Մալաթիա քաղաքում։