|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ԲՀԿ-ն և ինքն անձամբ շարունակում են բոլորի հետ պահպանել գործընկերային և նորմալ աշխատանքային հարաբերություններ:
«Պարզապես իմաստ չեմ տեսնում լարված հարաբերություններ ունենալու: Եթե ես որևէ տեսակետի հետ համաձայն չեմ և սեփական տեսակետս եմ հայտնում, դա չի նշանակում լարված հարաբերություն: Եթե ինչ-որ մեկն էլ իմ տեսակետը չի կիսում և հայտնում է իր տեսակետը, դա ևս չի նշանակում լարված հարաբերություն»,- ասաց Զոհրաբյանը:
Տեղեկացնենք, որ, համաձայն շրջանառվող լուրերի, Նաիրա Զոհրաբյանի և ԲՀԿ-ի հարաբերությունները ԱԺ մյուս ոչ իշխանական խմբակցությունների և նրանց որոշ ներկայացուցիչների հետ լարված վիճակում են: Նշենք, որ թեեւ ԲՀԿ-ն հիմա իրեն հռչակել է ընդդիմություն, բայց շատ ավելի մեղմ է գործելաոճում, քան այլընտրանք եղած ժամանակ, այդ իսկ պատճառով էլ այլեւս ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի համագործակցությունը գրեթե վերացել է: