Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքին ինչքան տեղ տաս, նորից առաջն ա ուզելու, ասելու ա՝ սա քիչ ա, էլի գնամ, էլի գնամ, էնքան որ հայի գլխին նստի՝ Սյունիքում Yerkir.am-ի հետ զրույցում ասացին գորիսեցիներ Մուշեղ Սարգսյանը և Սվետա Սարգսյանը՝ խոսելով հայ-թուրքական բարեկամության ու Գորսիս-Կապան-Ճակատեն ճանապարհը ադրբեջանցիներին հանձնելու մասին։
«Թուրքն ասում ա՝ հա՛, կանեք, բայց հետո իրա ուզածն ա առաջ տանում, թուրքը խաբում ա»,-ասաց Սվետա Սարգսյանը՝ համոզված, որ այդ ճանապարհով խաղաղություն չի լինի։
Այս վիճակից ելքը նա համարում է կորցրած հողերը վերադարձնելը․ հողը տալը շատ սխալ է՝ Երևան էլ են հասնելու։
Մուշեղ Սարգսյանը համոզված է՝ թուրքին որ մեկ՝ տաս, երկու կուզի։
Դեպի Կապան ճանապարհը համոզված են, որ թուրքի ճանապարհը չի։
«Դա մեր՝ հայկական հողն ա, 65 տարեկան եմ՝ չեմ լսել, որ նա թուրքի հող լինի, տենց բան չկա»,-ասա Սվետա Սարգսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․