|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Վաշինգտոնը պատժամիջոցների փաթեթ է պատրաստում Սիրիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների համար. տեղեկացնում է The Wall Street Journal-ը: Պատճառը սիրական անվտանգության ուժերի կողմից ցուցարարների վրա կրակ բացելն է:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նախագիծ է մշակում Սիրիայի պաշտոնյաների ակտիվները սառեցնելու վերաբերյալ: Սակայն այդ պատժամիջոցները չեն կարող անմիջական ճնշում գործադրել նախագահ Ասադի եւ նրա նախարարների վրա, քանի որ նրանք ակտիվներ չունեն ԱՄՆ-ում, սակայն դա կոչ կլինի եվրոպական երկրներին, որոնց բանկերում Ասադը գումարներ ունի: