|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երեկ Թեհրանում հրավիրված մամուլի ասուլիսում ասել է, որ WikiLeaks-ի հրապարակած գաղտնի փաստաթղթերը տարածաշրջանի վրա ոչ մի ազդեցություն չեն ունենա: Նա փաստաթղթերը «անարժեք» է անվանել:
Ահմադինեժադը փաստաթղթերի հրապարակումը «հոգեբանական պատերազմի և քարոզչական խաղի» է նմանեցրել: «Այս խաղերը չեն ազդի մեր հարաբերությունների վրա»,- ասել է նա:
Ըստ հրապարակված փաստաթղթերից մեկի՝ Բահրեյնի թագավոր Համադ Իբն Իսա Ալ Խալիֆան, այն ժամանակ տարածաշրջանում ԱՄՆ գլխավոր հրամանատար Դեյվիդ Պետրոուսին ասել է, որ ԱՄՆ-ն պետք է ամեն գնով դադարեցնի Իրանի միջուկային ծրագիրը:
Իսկ Սաուդյան Արաբիայի թագավորն ասել է՝ Վաշինգտոնը պետք է «օձի գլուխը կտրի, քանի դեռ ժամանակ կա»:
Չնայած այս ամենին՝ Ահմադինեժադը խրատել է WikiLeaks-ին՝ ասելով. «Դրանք տարբեր երկրներին պատկանող գաղտնի փաստաթղթեր էին և չպետք է հրապարակվեին»: