Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավի Էրնանդեսը վստահություն է հայտնել, որ Մադրիդի «Ռեալի» հետ կլասիկոները բացասական չեն անդրադառնա Իսպանիայի հավաքականի վրա, հաղորդում է Marca-ն:
Իսպանիայում շատերը նման մտավախություն ունեն, քանի որ երկու գրանդերի միջև հանդիպումները բավական լարված են ընթանում:
«Ես վստահ եմ, որ հավաքականում ոչ մի խնդիր չի լինի: Մենք հաղթել ենք աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, և բոլորն արդեն համոզվել են, որ հավաքականում ֆանտաստիկ մթնոլորտ է տիրում: Որևէ պատճառ չեմ տեսնում ազգային հավաքականում խնդիրներ ունենալու համար»,- ասել է Չավին: