Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Եթե ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառի Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի ընկերություններից զենք ձեռք բերելու համար, դրանով կխախտի տարածաշրջանում զինված ուժերի և զենքի հավասարակշռությունըը, ինչը չափազանց վտանգավոր է և ուղղակիորեն բխում է Ադրբեջանի շահերից: Նման կարծիք այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը: «Ադրբեջանն, ի տարբերություն Հայաստանի, զենք ձեռք բերելու համար բավականին լուրջ շուկաներ ունի՝ Սաուդյան Արաբիան, Պակիստանը, Թուրքիան, Իսրայելը և այլն: Իսկ Հայաստանը հնարավորություն չի ունենա այլ երկրներից զենք ձեռք բերելու»,- ասաց նա ՝ կարծիք հայտնելով, որ ԱՄՆ-ը չի գնա նման քայլի և չի խախտի տարածաշրջանի հավասարակշռությունը:
Սարգսյանի խոսքով՝ ԱՄՆ-ի համար ավելի շատ առաջնահերթություն է հայ-թուրքական սահմանի բացումը, որով կթուլանա մեր երկրի կախվածությունն այլ երկրներից:
ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն էլ է այն կարծիքին, որ ԱՄՆ-ի պատժամիջոցների կիրառումը չի ազդի Հայաստանի վրա: «Չպետք է մեռանալ, որ ԱՄՆ-ը Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկն է, որը շատ լավ գիտակցում է, թե ինչ է անում»,- նշեց նա՝ հավելելով, որ Հայաստանը պետք է գիտակցի սեփական շահերն ու առաջնորդվի դրանցով: