կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-17 00:18
Քաղաքական

Դավաճանությանը համարժեք ապաշնորհություն ու տգիտություն. Ա. Խաչատրյան

Դավաճանությանը համարժեք ապաշնորհություն ու տգիտություն. Ա. Խաչատրյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանը գրում է.

«Զայրույթից մարդու սիրտ ճաքում է: Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր պետական սահմանն ինչու՞ պետք է համընկնի Սովետական Հայաստանի ու Սովետական Ադրբեջանի միջև սահմանի հետ: Համաձայն Ադրբեջանի հանրապետության 1991 թ. հոկտեմբերի 18-ի թիվ №222-XII Սահմանադրական ակտի, 2-րդ կետի. «Ադրբեջանը հանդիսանում է 1918 թ. մայիսի 28-ից մինչև 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցող Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը»: Նույն ակտի 3-րդ կետիհամաձայն. «1922 թ. դեկտեմբերի 30-ի ՍՍՀՄ կազմավորման մասին պայմանագիրը, Ադրբեջանի մասով, համարվում է անվավեր: Նախկին ՍՍՀՄ անդամ հանդիսացող ինքնիշխան պետությունների հետ բոլոր իրավահարաբերությունները կարգավորվում են պայմանագրերի ու համաձայնագրերի հիման վրա»: Ուզում եմ հասկանալ, ով է ադրբեջանցիների հետ համաձայնվել ու պայմանավորվել, թե որտեղով է անցնելու պետական սահմանը: Արա, տղամա՞րդ չեք, թասիբ չունեք, գանցեք ամեն թիզ հողի համար կռիվ տվեք...
 
Ադրբեջանցիների սահմանադրական ակտը կցում եմ, թող չալարեն, գոնե մի անգամ կարդան»: