|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Մարդիկ նյութական շահագրգռվածություն ունեն եւ չեն ուզում հրաժարվել դրանից. այսպես բնութագրեց Շվեյցարիայի հայոց թեմի Աբել քահանա Մանուկյանի` կարգալույծ լինելու որոշմանը չհնազանդվելը Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
Նա բացարձակ տգիտություն համարեց Աբել քահանայի կողմից արված այն արտահայտությունը, թե իրեն ո'չ կաթողիկոսի անունից կարգ ստանալն է պատիվ, ո'չ էլ կարգալույծ լինելը` անպատվություն:
Եպիսկոպոսը հերյուրանք համարեց այն լուրերը, թե Շվեյցարիայի հայ համայնքը սատարում է Աբել քահանա Մանուկյանին: