կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-19 15:54
Քաղաքական

Հակասությո՞ւն, թե՞ տգիտություն․ Ավետիք Իշխանյան

Հակասությո՞ւն, թե՞ տգիտություն․ Ավետիք Իշխանյան

Առաջին հայացքից թվում է, թե հակասություն է առաջացել, վարչապետ կոչեցյալի գրպանային երկու գերատեսչությունների՝ գլխավոր դատախազության և նորաթուխ հակակոռուպցիոն կոմիտեի միջև։ Խոսքը վերաբերում է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործին։

 Նրա դեմ, վարչապետ կոչեցյալի ցուցումով հարուցված և «կազմված» գործը, հակակոռուպցիոն կոմիտեն ուղարկել է դատախազություն։ Եվ, օ՛ զարմանք, դատախազությունը, փոխանակ հլու-հնազանդ պաշտպանի մեղադրանքը, այն ետ է ուղարկում կոմիտե։ Կոմիտեի ղեկավար, բարձր պրոֆեսիոնալ մակարդակով, վարչապետ կոչեցյալի ցուցումներ կատարող Սասուն Խաչատրյանը, դատախազության որոշումը համարում է ապօրինի։ Սա ձեզ ոչինչ չի հիշեցնու՞մ։ 2108թ․ երբ դատավոր Ալեքսանդր Ազարյանը կալանքից ազատեց Ռոբերտ Քոչարյանին, նույն ինքը, հեռախոսային արդարադատություն իրականացնող, ՀՔԾ տնօրեն Սասուն Խաչատրյանը, դատարանի որոշումը համարեց ապօրինի։ Հետագայում, երբ Սահամանադրական Դատարանը, փաստորեն հաստատեց Ալեքսանդր Ազարյանի վճռի ճշմարտությունը, Սասուն Խաչատրյանը ոչ միայն չհեռացվեց պաշտոնից, նույնիսկ ներողություն չխնդրեց։ Պատմությունը կրկնվում է։ Իրականում, բնավ միտք չունեմ պաշտպանելու Վլադիմիր Գասպարյանին, որպես անմեղ մարդու, ոչ էլ պաշտպանության տակ առնել, նույնպես վարչապետ կոչեցյալի կամակատար դատախազությանը։ Սակայն, համոզված եմ, որ վարչապետ կոչեցյալից ստանալով հանձնարարականներ, այս կամ այն անձի դեմ քր․ գործեր հարուցելու, Սասուն Խաչատրյանի թիմի կողմից կազմվում են տգետ, իրավագիտության հետ որևէ աղերս չունեցող գործեր։ Դրանցից մեկին անձամբ եմ ծանոթ՝ Արսեն Բաբայանի գործը։Եվ դատախազությունը, երբեմն, երբ գործի անհեթեթությունը ակնհայտ է, փորձում է «դեմքը փրկել», հասկանալով, որ այն, եթե նույնիսկ՝ ոչ դատարանում, ապա հրապարակային ձևով, կամ ինչ-որ ժամանակ կբացահայտվի։

Ավետիք Իշխանյան

Քաղաքագետ