Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Հրապարակը» գրում է․ Դեկտեմբերի 17-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը քննարկում էր կազմակերպել՝ նվիրված ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության` USAID-ի «տեւական ազդեցությանը ՀՀ տնտեսական զարգացման եւ ժողովրդավարության ամրապնդման գործում»: Միջոցառումը, որն ավելի շատ նման էր ՄԶԳ կառավարիչ Սամանթա Փաուերի մեծարման երեկոյի, վարել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը:
Մակունցը հատուկ երախտագիտություն է հայտնել Փաուերին, լավատեսություն հայտնել «շարունակական համագործակցության համար եւ ԱՄՆ ձեւավորվող նոր վարչակազմի հետ էլ ավելի ամրապնդելու հույս հայտնել»: Վաշինգտոնի հայ համայնքից ստացված տեղեկատվության համաձայն, Թրամփի վարչակազմը` լիազորությունները ստանձնելուց հետո, անդրադարձել է դեկտեմբերին Մակունցի կազմակերպած միջոցառմանը: Բանն այն է, որ Սամանթա Փաուերին Թրամփի թիմում համարում են թիվ մեկ թշնամի, նույնիսկ պատրաստվում են պատասխանատվության ենթարկել՝ պետական միջոցները քաղաքական նպատակներով վատնելու եւ Թրամփին վարկաբեկելու համար: Ընդ որում, այդ միջոցառումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թրամփն արդեն հաղթանակել էր եւ բացեիբաց խոսել USAID-ի դեմ: Թրամփի թիմում չեն հասկանում, թե ինչ է մտածել Լիլիթ Մակունցը Փաուերին դեսպանատուն հրավիրելով եւ մեծարելով, մանավանդ որ միջոցառումը վարել է Թրամփի մեկ այլ թշնամի` Ուկրաինայում եւ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը: Թրամփի թիմը փորձում է հասկանալ` արդյոք սա քաղաքական մեսի՞ջ է, թե՞ պարզապես տգիտություն: