|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մեր Մի-24-ի օդաչուների համար Ալիեւի ներողությունները, լոլիկներն ու խնձորները շատ քիչ են, շատ քիչ ... Գրված է Мадуро-Не дура ռուսական թելեգրամյան ալիքում։
«Իմ գլխում շատ հարցեր կան, որոնց ուղղակի և ճշմարիտ պատասխաններն եմ ուզում իմանալ:
Ադրբեջանի դատախազությունը հետաքննություն վարո՞ւմ է, թե՞ ունակ է հետապնդել միայն ռուս լրագրողներին: Ո՞ւր են մեր օդաչուների սպանության մեղավորները, նրանք ձերբակալվել և հարցաքննվե՞լ են:
Արդյո՞ք Ռուսաստանն իսկապես կսպասի, ինչպես Թուրքիայի դեպքում, որը ձերբակալել էր Ֆ-16 օդաչուներին, որոնք մեր Սու-24-ն էին խոցել, միայն 2016-ի հուլիսին ձախողված հեղաշրջումից հետո, այսինքն՝ 9 ամիս անց:
Չէ՞ որ շատ երկար է: Արդեն մեկ ամիս է անցել...
Մինչ այժմ լրահոսն ընթերցելիս ես տեսնում եմ միայն հայ ծերերի գլխատման կադրեր և Բաքվում շքերթի նախապատրաստություն:
Մարդասպանները պետք է պատասխան տան օրենքի համաձայն։ Dura lex sed lex!»,– գրում է ալիքը։