կարևոր
4573 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-21 15:04
Հասարակություն

Արցախի տեղեկատվական շտաբով հայտարարությունը եղել է, ներողությունը խնդրվել է, դրա հետ կապված ոչ մի բան չպետք է լինի

Իրավապահները ձերբակալել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թեկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանին։ ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը, չհայտնելով նույնականացնող տվյալներ, «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել էր․ «Երեկ Մոսկովյան փողոցից քրեական ոստիկանության և պարեկային ծառայության աշխատակիցները՝ թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել են մի քաղաքացու, որին տեղափոխել են կենտրոնական բաժին, այնուհետև ներկայացրել նախաքննական մարմին»։

Այսօր, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ Աշոտ Դանիելյանի ընկերները մտահոգություն հայտնեցին ձերբակալման վերաբերյալ՝ նշելով․ «Քաղաքի կենտրոնում ոստիկանները ոչ ոստիկանական մեքենաներով նրան ձերբակալել են և արդեն տեսնում եք, որ մեկ օր է՝ այստեղ է: Մենք չգիտենք՝ պատճառները որոնք են: Սպասում ենք փաստաբանը կգա, կճշտենք, մանրամասները կներկայացնենք: Ենթադրություն չեմ կարող ասել, բայց եթե քաղաքի կենտրոնում ԱԺ նախագահը թքում է քաղաքացու երեսին եւ դրան հետեւանքներ չի լինում... ինձ թվում է, որ արցախցին նեղված է եղել, և երեկվա տեղի ունեցած հետ կապված ձերբակալման ոչ մի հիմք չկա:  Արցախի տեղեկատվական շտաբով հայտարարությունը եղել է, ներողությունը խնդրվել է, դրա հետ կապված ոչ մի բան չպետք է լինի: ՀՀ իշխանությունների կողմից սեպտեմբերի 20-ից սկսած արցախցիներին մեկան թողնելը եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ամեն ինչ ասում է: Արցախցիներին թողել են մենակ: Հայաստանի ժողովուրդը արցախցիների կողքին է, բայց իշխանությունը՝ ոչ»,-ասաց Աշոտ Դանիելյանի ընկերներից մեկը:

Մանրամասն՝ տեսանյութում։