ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանը գրում է.
«ԶԼՄ ներկայացուցիչներին
Սիրելի գործընկերներ, երեկ ԱԱԾ հաղորդագրության մեջ զետեղված է իմ լուսանկարը և ես ներկայացվել էի որպես նոյեմբերի 9-10 գիշերը ԱԺ և կառավարության ներխուժման կազմակերպիչ։ Ավելին, փորձ է արվել այս դեպքերը կապել ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ, այն ներկայացնելով որպես պետական հեղաշրջման փորձ։
Այսօր, ժամը 16:00-ին ներկայանալու եմ ԱԱԾ, պահանջելով կամ ներկայացնել համապատասխան հիմնավորումներ, կամ հերքում տարածել»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ զանգվածային անկարգությունների 18 մասնակից կալանավորվել է, 250-ից ավելի անձանց ինքնությունները պարզվել են։