Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ահազանգ է հնչեցրել ԱԺ ՄԻ պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ տեղեկացնելով, որ ադրբեջանցիներն այրում են Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ համայնքներին մոտ գտնվող տարածքների խոտածածկույթը, իսկ իրավիճակը վատթարացել է քամու պատճառով։
«Քիչ առաջ կապ եմ հաստատել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի հետ, որը հաստատեց, որ ադրբեջանցիներն այրում են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ համայնքներին մոտ գտնվող տարածքների խոտածածկույթը: Իրավիճակը վատթարացել է քամու պատճառով, ինչի հետևանքով հրդեհների մարման լրջագույն խնդիրներ են առաջացել:
Ականատեսներ ենք ունեցել, որ ադրբեջանցիներն այրվող անիվներ են նետում համայնքների ուղղությամբ՝ ստեղծելով էլ ավելի բարդ իրավիճակ համայնքների բնակիչների համար:
Հիշե՛ք, թշնամին հեռու է խաղաղասիրական թեզերից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Թագուհի Թովմասյանը: