Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է.
«Մոտ 2 տարի առաջ՝ 2019-ի հունիսի 11-ին, երբ եթերում հայտարարեցի, որ մարտի 1-ի գործի բացահայտումը տապալվում է, սպանությունները չեն բացահայտվում, որ վարչապետին սխալ են զեկուցում, թիմի շատ ներկայացուցիչներ ինձ մեղադրեցին, որ հակառակ բաներ եմ խոսում: Բայց ախր մոտ 2 տարի առաջ հայտարարել էի, որ «Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին եւ մյուսներին առաջադրված 301.1 հոդվածը նախկինում, երբ 2008-ի մարտի 1-ի դեպքերով առաջադրված էր ընդդիմադիր առաջնորդների նկատմամբ, եվրոպական մի շարք կառույցներւմ հոդվածը խնդրահարույց էր համարվում: Ե՛ւ եվրադատարանը, ե՛ւ Վենետիկի հանձնաժողովը բացասական տեսակետներ էին հնչեցրել այդ հոդվածի մասով: 10 տարի է անցել լավ չեմ հիշում ձեւակերպումները, բայց հաստատ հնչում էին լուրջ մտահոգություններ: Արդյո՞ք այդ հոդվածը առաջադրողներն այդ մտահոգությունները կարդացել են, վերլուծել են իրավիճակը: Եթե չեն արել, նշանակում է, մենք անում ենք այն սխալները, որոնք արվել են նախկինում»:
Այս ամենից մի եզրահանգման եմ գալիս. փաստերը համադրելու եւ առողջ եզրակացություններ անելու ունակություն չունեցողներն իրավունք չունեն իշխանության ուժով մարդկանց ճակատագրերի վրա ազդելու լծակներ ունենալ: Պետական պաշտոնյան պետք է կարողանա և պարտավոր է առաջ նայել: Բա 2 տարի առաջ ասում էի ելքը, ինչո՞ւ չլսեցիք: Ինչո՞ւ էիք ինձ թիրախավորում, մեղադրում ամենահիմար պատճառաբանություններով, նախկինների հետ կապում: Բա ո՞ւր եք, դե հիմա խոսեք, բացատրեք, արդարացեք ինձ քննադատողներ: Սահմանադրական դատարանի կազմն էլ փոխեցինք, որ այս ելքը չլիներ, էլի չօգնեց: Բա վատ չեք զգում այսօր ձեզ:
Հ. Գ. Հարցազրույցից մի հատված դնում եմ, որ թարմացնեմ մարդկանց հիշողությունը եւ հիշեցնեմ, որ ՄԱՐՏԻ 1-Ի 10 ՍՊԱՆՈւԹՅՈւՆԵՐԸ ՄԻՆՉ ՕՐՍ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՉԵՆ…»