կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-22 16:51
Քաղաքական

Ապագան պատկանում է ՀՅԴ-ին՝ հայ իրականության միակ գաղափարակիր, ավանդական կուսակցությանը. պրոֆեսոր Ա. Հակոբյան

Ապագան պատկանում է ՀՅԴ-ին՝ հայ իրականության միակ գաղափարակիր, ավանդական կուսակցությանը. պրոֆեսոր Ա. Հակոբյան

Իբրև պրոֆեսիոնալ պատմաբանի՝ ինձ համար պաշտելի անուններ են ՀՅԴ հիմնադիր անդամներ՝ Քր, Միքայելյանը, այն շիտակ ու նվիրյալ անձը, երբ Թիֆլիսում նրա փոքրիկ տանը հյուր էր լինում, նա այդ գիշեր հատակին էր քնում, իսկ հյուրին հատկացնում էր իր միակ անկողինը, ինձ համար պաշտելի այն Քրիստափորը, ով սուլթան Աբդուլ Համիդ 2-րդ ահաբեկման փորձարկումն անձամբ ինքն նախաձեռնեց և նահատակվեց։ Ինձ համար պաշտելի մեծություն է Սիմոն Զավարյանը՝ ազգի մեծագույն անկաշառ նվիրյալը, ով 1913թ, կնքեց իր մահկանացուն Կ, Պոլսում, հետո պարզվեց, որ նա սովից է մահացել։ Ես ինչպես չհիշեմ Դաշնակցության ամենապրագմատիկ մտածող ու գործող Ռոստոմին։ Ով կարող է մոռանալ Մայիսյան հաղթական հերոսամարտերի կազմակերպիչ ու ոգեշնչող Արամ Մանուկյանին, ով դարձյալ ժողովրդի հետ օրնիբուն շփվելով վարակվեց բծավոր տիֆով և դեռ 40-ը չբոլորած կնքեց իր մահկանացուն։ Ես ինչպես կարող է չհիշեմ մեր 1-ին վարչապետ Հովհ, Քաջազնունուն, ով Երևանից Թիֆլիս ընտանիքին ուղղված նամակում նշում էր, որ ես գիտեմ, որ բավարար սնունդ ու վառելիք չունեք, բայց դիմացեք մենք դուրս կգանք, այս վիճակից, մենք պետականության հիմքերն ենք դնում։ Եվ այդ նամակը նա գրել է 1919 թ, հունվարին, և այսպես շարունակ։ Ես անձամբ մեծ ցավ եմ զգում, որ ներկայումս ամեն մեկ, արժող և չարժող Դաշնակցության անունն է հոլովում, չիմանալով ու չհասկանալով իր ասածի իմաստը։ Բոլոր ժամանակներում ՀՅԴ եղել և մնում է հայ իրականության միակ գաղափարակիր, ավանդական կուսակցությունը և ապագան պատկանում է նրան։

Պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր

Արարատ Հակոբյան