Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի քսանյոթ…
Նորից ակտիվացել էր թշնամին… էլի չէր կարողանում հաշտվել հարաբերական խաղաղության հետ:
Նորից պատերազմ ու նորից զոհեր, անկատար մնացած երազանքներ, սևազգեստ մայրեր…
Երևի իրավացի են նրանք, ովքեր ասում են՝ ընտրյալներն են ժամանակից շուտ լքում երկրային կյանքը:
Հենց այդ ընտրյալներից էր Արթուրը… Համեստ, խելացի, նպատակասլաց ու հայրենասեր Արթուրը:
2018 թվականին ընդունվեց Մայր բուհի հայ բանասիրության ֆակուլտետ: Ընդամենը մի կիսամյակ հասցրեց նստել ուսանողական նստարանին ու զորակոչվեց բանակ՝ իր պարտքը տալու հայրենիքին: Հերոսին վայել կերպով տվեց, ամենաթանկը տվեց՝ կյանքը տվեց, անկատար նպատակները տվեց:
Չնայած երիտասարդ տարիքին՝ հասցրել էր երկու տպագիր հոդված հեղինակել, որոնցից մեկը տպագրվեց Երուսաղեմի «Սիոն» ամսագրում (հղումը՝ http://sionj.asj-oa.am/12454/1/133%2D138.pdf):
Արթուրը զուգահեռ սովորում էր նաև միջազգային հարաբերություններ ֆակուլտետում: Նպատակասլաց տղան տասը տարի շարունակ զբաղվում էր կարատեով: Հասցրել էր դառնալ Կովկասի չեմպիոն ու էլի տարբեր հարթակներից ծածանել Հայաստանի Հանրապետության հաղթական եռագույնը:
Հերոսը կհասներ իր բոլոր նպատակներին, դեռ էլի կծածաներ հայրենիքի դրոշը, եթե պատերազմը չկտրեր նրա կյանքի թելը:
Պատերազմի առաջին օրերից դիրքերում էր: Վիրավորվել էր, լիակատար բուժում չստացած՝ վերադարձել էր դիրքեր՝ իրեն վստահված դիրքն անառիկ պահելու… ու պահեց … կյանքի գնով պահեց:
Զոհվեց 19 տարին չբոլորած… զոհվեց ծննդյան տարեդարձից օրեր առաջ:
Հավերժ փառք մեր բոլոր ընկած հերոսներին: