Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստրասբուրգում ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ժամանակ իրեն պարծենկոտի ու կռվարարի նման պահեց: Այս մասին ասվում է բրիտանացի պատգամավոր Փոլ Ֆլինի հոդվածում, որը հրապարակել է Covcas bulletin պարբերականում:
Հիշեցնենք, որ բրիտանացի պատգամավորի հարցն այնքան էր հունից հանել Ալիևին, որ նա պատգամավորի վրա մատ էր թափ տվել և նրան մեղադրել ստախոսության մեջ։
Ֆլինը նշում է, որ իրեն ընդամենը 30 վայրկյան էին տվել հարցեր ուղղելու համար, և ինքը հետաքրքվել է. «Ես հանդիպել եմ բլոգերների ու լրագրողների, որոնց Ադրբեջանում ձերբակալել են կեղծ մեղադրանքների հիման վրա: Ընտրությունները երկրում կեղծվում են: Կնշանակի՞, արդյոք, Ձեր նախագահությունը, որ Ադրբեջանը կբարձրացնի երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը` հավասարեցնելով Եվրոպայի խորհրդի չափանիշներին, թե՞ մյուս պետությունների չափանիշները կիջնեն ձեր անմխիթար մակարդակին»:
«Այս հարցը, սակայն, հունից հանել է Ալիևին, ինչպես բոլոր այլ` ոչ ձեռնտու հարցերը»,- գրում է Ֆլինը:
Նա հոդվածում խորհուրդ է տալիս Ալիևին կարդալ ԵԱՀԿ դիտորդների զեկույցը 2013-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ, որում խոսվում է լուրջ խախտումների մասին: Բրիտանացի պատգամավորի խոսքերով՝ իրավապահ կազմակերպությունները զգուշացնում էին, որ Ադրբեջանը չի համապատասխանում Եվրոպայի խորհրդի նախագահի դերին:
Ֆլինը նաև գրում է, որ Ալիևը նավթային հարստությունն օգտագործում է աշխարհին իր կողմը գրավելու համար:
«Խոսելով ԼՂ հակամարտության մասին՝ նա ինչ-որ քայլերի մասին ակնարկեց: Դիտորդները մտավախություն ունեն, որ գուցե նա ռազմական գործողություններ է պլանավորում: Մնում է միայն հուսալ, որ հակամարտությունը սառեցված կմնա և արյունահեղությունից կհաջողվի խուսափել»,- եզրափակում է նա: