կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-13 13:42
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որքան հասկանում եմ, հանձնելու գործընթացը սկսվել է Արցախից․ պատմաբան

Որքան հասկանում եմ, հանձնելու գործընթացը սկսվել է Արցախից: Եթե այսպես գնա, կարող է բանը հասնել նաև Զանգեզուրին. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ծնունդով Ճարտարից պատմաբան, ազգագրագետ Աշխունջ Պողոսյանը, որն ԱԺ-ի բակում միացել էր Արցախի հողերը հանձնելու դեմ բողոքի ակցիային։

Ըստ նրա՝ այս հարցը ոչ միայն արցախցիների, այլև ողջ Հայաստանի խնդիրն է: «Փաշինյանը որևէ մեկի հետ խորհրդակցե՞լ է այս հարցը։ 28 տարվա ընթացքում տասնյակհազարավոր հայ քաջակորով զինվորների արյան գնով ձեռք բերված 12 հազար քառակուսի կիլոմետր տարածքը դու ո՞վ ես, որ մի գիշերվա ընթացքում հանձնես թուրքին։ Սա այն հարցն է, որ առնվազն պիտի ԱԺ-ում որոշվեր։ Սա ամեն ինչ, ծայրից ծայր հանձնում է թուրքին։ Ինչո՞ւ են մեզ ստիպում, որ այս աստիճանի դուրս գանք  հունից»,- բարկացած ասաց Ա․ Պողոսյանն ու, չհաշտվելով իրականության հետ, ինքն իրեն  հարց տվեց, թե ինչպե՞ս կարող է հաղթանակած բանակը տանուլ տալ. «Այս՝ հաշտության պայմանագիր կոչվածն օրինական չէ, քանի որ ԱԺ-ում չի քննարկվել, իսկ ժողովուրդն էլ ընդհանրապես տեղյակ չէ այդ մասին»։

Նրա դիտարկմամբ՝ սա վաղուց պլանավորած ծրագիր է: «Փաշինյանը հենց իր գրքում էլ, իմիջիայլոց, այսպիսի մտքեր է գրել։ Իհարկե, դա իր ծրագիրը չէ, այլ Սորոսի ու Լևոնի (նկատի ունի Լևոն Տեր-Պետրոսյանին-թղթ․) ծրագիրն է։ Սա նորմալ հայի ծրագիր չէ, սա հայի քայլ չէ»,- շեշտեց Աշխունջ Պողոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Եղիազարյան