|
Փոխարժեքներ
06 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Արցախում սկսվել է Պաշտպանության բանակի սպառազինությունները հանձնելու գործընթացը։ Այս մասին հայտնում է ռուսական խաղաղապահ զորախմբի թելեգրամյան ալիքը։
«Ի կատարումն ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ ձեռք բերված ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածությունների՝ սկսվել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումների զենքի և զինամթերքի հանձնումը ՝ ռուս զինծառայողների հսկողության ներքո։ Բացի այդ, Ղարաբաղի զինված ուժերը լքում են իրենց դիրքերը՝ Եվլախում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։ Մինչ օրս հանձնվել է ավելի քան 800 հրազեն, նռնակ, ականանետ, հակատանկային կառավարվող հրթիռ եւ շարժական զենիթահրթիռային համալիր»,– ասվում է հաղորդագրությունում։