|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Իրանը միացել է հեռահար ռադարներ ունեցող երկրների համաշխարհային ակումբին: Այս մասին հոկտեմբերի 22-ին հայտնել է իրանական Mehr News գործակալությունը:
«Այն բանից հետո, երբ Քադիրի, Մորաքեբի և Բաշիրի ռադարները Modafe'an-e Aseman-e Velayat (վելայաթի երկնքի պաշտպաններ) զորավարժությունների ընթացքում կարողացան օդում հաջողությամբ պարզել իրենց թիրախները, Իրանը միացավ ժամանակակից հեռահար ռադարներով երկրների ակումբներին»,- հաղորդում է Mehr News- ը:
«Քադիր» ռադարային համակարգը իրանական արտադրանք է, որը նախագծվել և ստեղծվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՊԿ) փորձագետների կողմից: Այս համակարգը բարդ տեխնոլոգիա է, որը հասանելի է միայն աշխարհի մի քանի երկրների:
Իրանի Իսլամական Հանրապետության օդատիեզերական ուժերի (ԻԻՀ) պաշտոնական ներկայացուցիչը լրագրողներին ասել է, որ բարձր տեխնոլոգիական սարքավորումների արտադրությունը և տեղադրումը չեն դադարի: