|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Վրաստանն այն երկրների ցուցակում է, որտեղ կալանավորների թվի ցուցանիշն ամենաբարձրն է: Այդ մասին է վկայում Եվրոպայի խորհրդի` քրեական վիճակագրության մասին ամենամյա զեկույցը. հայտնում է newsgeorgia.ge-ն:
Նշվում է, որ 2018-ի ավարտին Վրաստանում գրանցվել է ավելի քան 9,4 հազար բանտարկյալ: Հարկ է նշել, որ այդ ցուցանիշը միայն 1,6 տոկոսով է ցածր 2016-ի ցուցանիշից: Մեծ մասամբ Վրաստանում կալանավորվել են կողոպուտի, թմրանյութերի, սպանությունների համար:
Վրաստանից բացի, ցուցակում են Ռուսաստանը, Ադրբեջանը, Լիտվան, Մոլդովան, Լեհաստանը, Էստոնիան: