կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-11 17:24
Տնտեսական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ոչ թալանին», «ոչ վարկային կազմակերպություններին»․ բողոքի ակցիա ԿԲ դիմաց

Վարկային կազմակերպություններին լիցենզիայից զրկելու պահանջով՝ Կենտրոնական բանկի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում մի խումբ քաղաքացիներ՝ հայտնում է Yerkir.am-ը։

«Մեր շարժումը կոչվում է «ոչ թալանին», «ոչ վարկային կազմակերպություններին»։ Մեր պայքարը Կենտրոնական բանկի դեմ է, բանկային համակարգի դեմ է, իրենց կողմից լիցենզավորված վաշխառու կազմակերպությունների դեմ է»,-ասացին նրանք։

Բողքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որ լիցենզիայից միանշանակ զրկեն այն կազմակերպություններին, որոնք արտակարգ դրության ժամանակ զանգել են մարդկանց, հաշվի չեն առել ժողովրդի ծանր վիճակը, իրենց միայն փողն է հետաքրքրել, չեն մտել քաղաքացու դրության մեջ։

«Քաղաքացին ասում է՝ ինձ այդպիսի կազմակերպություն պետք չի, որ ընկնեմ նեղ դրության մեջ, ինձ մեջքից հարվածի։ Ինձ այնպիսի կազմակերպություն է պետք, որ ես ընկնեմ ծանր դրության մեջ, ինձ օգնի։ Սա ազգի փրկության խնդիրն է։ Կարանտինի օրերին հոգեբանական ճնշումները չհաշված, վարկային կազմակեպությունների կողմից նույնպես մարդկանց նկատմամբ հոգեբանորեն ճնշումներ են եղել։ Տոկոսները բարձր դրել են, խաբելով մարդկանց տանում են այնտեղ, ասում են՝ 14 տոկոսով վարկ ենք տալիս, բայց 14 տոկոսով վարկ չկա»,- նշեց ակցիայի կազմակերպիչներից Մանուել Մանուկյանը։

Ակցիայի մասնակիցները պահանջեցին հանդիպում ԿԲ ներկայացուցչի հետ՝ նշելով, որ հակառակ պարագայում անգամ նստացույց կսկսեն ՊԲ-ի դիմաց․ «Մենք վաղն է՛լ, մյուս օրն է՛լ, ամեն օր էլ գալու ենք այստեղ։ Մարզերից էլ են գալու, քաղաքից էլ են գալու, մենք էստեղ նստելու ենք, քնելու ենք, էստեղ ապրելու ենք, չենք գնալու»։

Մանրամասն՝ տեսանյութում․