|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Գերմանական Neues Deutschland-ի խմբագիր-մեկնաբան Պիտեր Շթայնիգերը Լեռնային Ղարաբաղի հայության ներկայիս ծանր իրավիճակը նաև Եվրոպական Միության քաղաքականության արդյունք է համարում: Շթայնիգերն իր հոդվածում այս հանգամանքը պայմանավորել է նրանով, որ ԵՄ-ն աջակցեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին` շարունակելով զենք վաճառել նրան, որն էլ կիրառվեց Ադրբեջանի կողմից:
«Ղարաբաղի հայության ծանր իրավիճակը նաև Եվրոպական Միության քաղաքականության արդյունք է, որը Էրդողանին, որպես իր համար շահավետ չարագործի, աջակցեց՝ շարունակելով զենք վաճառել նրան»,- գրել է գերմանացի մեկնաբանը:
Լրատվամիջոցի խմբագիրը նշել է, որ Հայաստանը պարտվեց Լեռնային Ղարաբաղի համար մղվող անհավասար ճակատամարտում, որը պատերազմական ագրեսիայի միջոցով երկրին պարտադրվեց Ադրբեջանի ղեկավար Ալիևի կողմից: Շթայնիգերը հավելել է, որ այժմ Ռուսաստանը փորձում է կրկին սառեցնել հակամարտությունը՝ փոփոխված աշխարհագրությամբ:
«Բաքուն ստանում է տորթի մի մեծ կտոր: Ալիևը համարձակվեց հարվածել փոքր Արցախի Հանրապետությանը, քանի որ Մոսկվան հասկացրել էր, որ հայ դաշնակիցներին իր աջակցությունը կավարտվի մայր երկրի սահմաններում: Ռուսները ռիսկի չդիմեցին՝ հարավային թևում ներքաշվելու պատերազմի մեջ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Թուրքիայի հետ: Իզուր չէր ԱՄՆ-ից Թուրքիայի նախագահ Էրդողանին տարածաշրջանում կրակի քարտ-բլանշ տրվել»,- նշել է Շթայնիգերը:
Գերմանացի խմբագրի խոսքով` Ադրբեջանի և Մեծ Օսմանյան կայսրության համար պատերազմը գաղափարապես մոտիվացված էր:
«Հաղթանակի տրիումֆն ամրապնդում է Ալիևի դիրքերը: Բոլոր կողմերն օգնեցին նրան հաջողելու գործարքում»,- գրել է Neues Deutschland-ի խմբագիր-մեկնաբանը: