կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-17 09:36
Առանց Կատեգորիա

«Հրապարակ». Թիկունքում անհասկանալի պահվածք են դրսեւորում

«Հրապարակ». Թիկունքում անհասկանալի պահվածք են դրսեւորում

«Հրապարակ» թերթը գրում է. «Թիկունքի պաշտպանության՝ կորոնավիրուսի վերահսկման պատասխանատուներն անհասկանալի պահվածք են դրսեւորում։

Ինչպես հայտնի է, վերջին մի քանի օրերին կորոնավիրուսի երկրորդ ալիքն է բարձրացել, նոր վարակակիրների թվով մենք հետեւում ենք թողել նույնիսկ հուլիսյան պիկը։ Երեկ մոտ 1500 նոր վարակակիր ունեինք՝ մեկ օրվա ընթացքում։

Չնայած դրան՝ ո՛չ փողոցներն են վերահսկվում, ո՛չ էլ ոստիկաններն են այլեւս գոնե ձեւի համար շրջում, զգուշացնում քաղաքացիներին դիմակ կրելու մասին, իսկ երթուղայինների վարորդները մինչեւ առաստաղ իրար գլխի են լցնում ուղեւորներին եւ այդպես տեղափոխում՝ մեծացնելով վարակի փոխանցման ռիսկերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում