կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-08 15:41
Քաղաքական

Պատգամավորին ոչ հարիր պահվածք՝ լրագրողի հետ զրուցելիս

Այսօր Ազգային ժողովում իշխանական  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը կոնֆլիկտ հրահրեց ու վիրավորեց Yerevan.Today-ի լրագրողին միայն այն բանի համար, որ պարզաբանում էր խնդրում նրանից իրեն ու իր քաղաքական թիմակիցների մասին պատրաստված «Հայրենիքի  զավթումը» ֆիլմի վերաբերյալ:

Խոսքը ՎԵՏՕ շարժման ու «Արմնյուզ»-ի համատեղ պատրաստած փաստավավերագրական ֆիլմի մասին է, որտեղ ներկայացվում են սորոսական ակունքներից սնվող բոլոր հայ պաշտոնյաները, պետական կառավարման համակարգում Ջորջ Սորոսի հայեցակարգին հատուկ վարվող հայրենադավ քաղաքականությունը ու աղմկահարույց փաստեր՝ սորոսական նախարարների, պատգամավորների և վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ֆինանսավորված գործունեության մասին:

Վարչապետի գլխավորած կուսակցության պատգամավոր Միքայել Զոլյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ առաջադրանք է ստացել «սորոսական եկամտով» և արդյո՞ք հիմքեր կան մտածելու, որ Սերժ Սարգսյանին Բելառուսիայի նախագահ Լուկաշենկոյի կողմից միջնորդավորված 5 մլրդ դոլար կաշառքը՝ Արցախի ազատագրված տարածքների դիմաց, չի արվել նաև վարրչապետ Փաշինյանին․ այս երկու հարցերը պատգամավորին ստիպեցին խոսել ամեն ինչից, բացի կոնկրետ պատասխաններ հնչեցնելուց:

Ի դեպ. պատգամավոր Միքայել Զոլյանը պատմական գիտությունների թեկնածու է, դասախոս։

Աղբյուրը՝ Yerevan.today