կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-30 17:11
Առանց Կատեգորիա

Միջազգային կարծիքը հօգուտ Հայաստանի կլինի, իսկ Ադրբեջանը կհամարվի ագրեսոր

Միջազգային կարծիքը հօգուտ Հայաստանի կլինի, իսկ Ադրբեջանը կհամարվի ագրեսոր

Եթե Ղարաբաղյան պատերազմը վերսկսվի, արտաքին խաղացողները դրան չեն միջամտի: Հնարավոր է` նույնիսկ Հայաստանը պաշտոնապես չներքաշվի հակամարտության մեջ, եւ Ադրբեջանը միայնակ պատերազմի ԼՂՀ-ի դեմ: Բնականաբար, Հայաստանը ոչ պաշտոնապես կօգնի ԼՂՀ-ին. vesti.az-ի հետ բլից-հարցազրույցում կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ, Քաղաքական փորձաքննությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Եվգենի Մինչենկոն:

 

Ըստ նրա` նոր պատերազմը ոչինչ չի տա, կպահպանվի ստատուս քվոն, սակայն մարդիկ կզոհվեն, ինչը ամենեւին ցանկալի չէ: Միչենկոյի կարծիքով`Ղարաբաղյան հիմնախնդիրը մոտակա 10-20 տարիներին չի կարգավորվի, եւ այդ հարցում Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը չի փոխվել. հարկավոր է չթույլատրել արյունահեղությունը, խրախուսել բանակցային գործընթացը:

 

Ինչ վերաբերում է Ստեփանակերտի օդանավակայանի գործարկմանը, եթե Ադրբեջանը կատարի քաղաքացիական օդանավերը խոցելու` իր որոշումը, ապա սկզբում միջազգային ճնշումներ կլինեն, հետո` պատերազմ: «Ընդ որում` միջազգային կարծիքը ավելի շուտ հօգուտ Հայաստանի կլինի, իսկ Ադրբեջանը կհամարվի ագրեսոր»,- ասել է քաղաքագետը: