Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շուրջ 10 օր է ինչ անփառունակ թշնամին դարձյալ փորձ է անում բռնագրավել համայն հայության զմրուխտյա բնօրրան՝ Արցախը։
ՀՅԴ աշխարհասփյուռ երիտասարդական եւ ուաանողական միություններն իրենց դիրքերում ամուր կանգնած, զորաշարժի ենթարկված բազմաճակատ մարտական և քաղաքական պայքար են մղում՝ հանուն անկախ Արցախ աշխարհի հարատեւության երաշխավորմանը։
ՀՅԴ երիտասարդականը այս պահին ունի մեկ խնդիր. Արցախի Հանրապետության անկախությունը և նրա ճանաչումը պարտադրելու նախ, քոչվոր ցեղ հանդիսացող հակառակորդին, ինչպես նաեւ արար աշխարհին։ Այս խնդիրը կատարվում է ամենայն պատասխանատվությամբ, խիզախաբար եւ մեծ պատվով։
Արցախյան ճակատում, մարտի դաշտում ՀՅԴ կամավորական գումարտակը, որի կազմում նաեւ մասնակցում են ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունն ու «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, իրենց շուրջ համախմբված բազմաթիվ հայրենադարձ դաշնակցական երիտասարդներով, ուս-ուսի տված, ամեն գնով իրականացնում են իրենց վստահված առաջադրանքներն ու գործողությունները։ Մինչ օրս գումարտակն ունի մեկ նահատակ եւ մի քանի վիրավորներ, բայց եւ այնպես մեր վճռականությունն ու մարտունակությունը չի նահանջել եւ չի էլ կարող նահանջի, քանի որ այս պայքարը մի ամբողջ ազգի ազատագրական պայքարի շարունակությունն է։
Սփյոռքի գաղթօջախներում ՀՅԴ երիտասարդական միավորները լցված են իրենց շրջանների լայն հասարակություններին իրազեկելով, լայնամասշտաբ բողոքի միջոցառումներ կազմակերպելով, քաղաքական-հարաբերական աշխուժ գործունեություն ծավալելով եւ Արցախում մարտնչող հայորդիներին առաջին անհրաժեշտության պարագաներ մատակարարելով։
Մենք որպես ազատատենչ ժողովուրդ գիտակցում ենք, որ դիվանագիտությունը ունի իր տեղը, իսկ մարտի պատրաստ եւ մարտունակ լինելն էլ՝ իր տեղը։ Շատ հաճախ այս երկու կարեւորագույն ուղղություններն մեկը մյուսին լրացնելով իրականացվում են զուգահեռ։
Արցախի տարածքային ամբողջականությունը անսակարկելի է, Արցախը մեր արժանապատվությունն է եւ վերջապես Արցախը միացյալ Հայաստանի կերտման պատվանդանն է։
ՀՅԴ Բյուրոյի
Երիտ. գրասենյակի պատասխանատու՝
Արշակ Մեսրոպյան