Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունն իր զորակցությունն է հայտնում Ֆրանսիայի ժողովրդին: Դարեր շարունակ Ֆրանսիայի ժողովուրդը եղել է հայ ժողովրդի կողքին, աջակցել և մարդասիրական օգնություն է ցույց տվել` իր գրկում ապաստան տալով հարյուր հազարավոր հայ գաղթականների, ովքեր Հայոց ցեղասպանության օրերին հայտնվել էին անօթևան վիճակում: Մենք չենք մոռանում, որ այդ օրերին ֆրանսիական ռազմանավերն օգնության հասան Մուսա լեռան լանջերին պատսպարված և թուրքական շրջափակման մեջ գտնվող Սուետիայի հայությանը:
Մենք` հայ երիտասարդներս, համարում ենք, որ Փարիզում տեղի ունեցածն անմարդկային ոճրագործություն է ուղղված` ոչ միայն Ֆրանսիայի ժողովրդի, այլև միջազգային հանրության դեմ:
Խստորեն դատապարտում ենք ահաբեկչական գործողությունները` ուղղված անմեղ քաղաքացիների դեմ:
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության անունից մեր անկեղծ վշտակցությունն ենք հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, զոհվածների հարազատներին և մերձավորներին:
Հարգանքներով՝
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն